Ռուսաստանն Ադրբեջանի հետ սահման է ուղղել «Су-27» կործանիչներ

902

Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերը Ադրբեջանի հետ սահման են ուղղել միանգամից մի քանի ռազմական ինքնաթիռ: Ինչպես հաղորդում է Avia.pro լրատվականը՝ հղում անելով սեփական աղբյուրին, խոսքը գնում է «Су-27» կործանիչների և «Су-25» գրոհիչների մասին, որոնք, ինչպես նշվում է, անհայտ նպատակով մոտեցել են Ադրբեջանի հետ սահմանին Կասպից ծովի կողմից, սակայն խուսափում են խախտել այդ երկրի օդային սահմանը: Փորձագետները չեն բացառում, որ այդպիսով Ռուսաստանը պետական սահմանի պահպանության մարզումներ է իրականացնում, եթե տարածաշրջանում լայնամասշտապ պատերազմ մեկնարկի, կամ՝ այդպիսով Ադրբեջանին զգուշացնում է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում: