Ով վստահ է, որ հաղթելու է, ստիպում է Տ-90-ի հրամանատարին փախչել սարքին տանկով. Արծրուն Հովհաննիսյան

364

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերթական գրառումն է կատարել Ֆեյսբուքի իր էջում:

«Այսօր էլ եմ հարցնելու քեզ, Հայ երիտասարդ. Այսօր ի՞նչ արեցիր որ հակառակորդը հետ շպրտվի, որ հաղթենք ու դուրս շպրտենք նրան մեր սուրբ հողից։ Մտածի դրա մասին, ու հիշի. ով կանգնում է Ստեփան Գևորգյանի նմանների կողքին, ով չի երերում, ով վստահ է որ հաղթելու է, նա մենակով էլ ստիպում է Տ-90 ի հրամանատարին, որ փախնի սարքին տանկով»,- ասված է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ։