Հայերը լավ մարդիկ են, նախանձում եմ նրանց ոգուն, կաշխատենք ինչ-որ ուղղություններով. Թրամփը հանրահավաքի ժամանակ հայերի մասին է խոսել (տեսանյութ)

204

ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում անցկացրած հանրահավաքի ժամանակ նախագահ Թրամփը խոսել է նաև հայերի մասին:

«Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաև` հիանալի գործարարներ, ի դեպ: Երբ ես գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով:»,- ասել է Թրամփը` հանրավաքի բազմության մեջ նկատելով նաև հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին:

Ավելի վաղ հազարավոր ամերիկահայ ցուցարարներ նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ աջակիցների հետ մեկտեղ հավաքվել էին Կալիֆորնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցներում`այդտեղ մասնավոր հանգանակության մասնակցելու նպատակով ժամանող Թրամփին իրենց բողոքի ձայնը հասցնելու նպատակով:

Upi.com-ի փոխանցմամբ` ամերիկահայերը պաստառներ են պարզել` ուշադրություն փորձելով հրավիրել Արցախում ընթացող պատերազմի վրա, և պահանջել դադարեցնել ֆինանսական աջակցության տրամադրումն ու զենքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին: