Տու-95МС ռազմավարական հրթիռակիրները օդային վերալիցքավորումով ստուգողական թռիչքներ են իրականացրել. ՌԴ ՊՆ

1060

Տու-95МС ռազմավարական հրթիռակիրների անձնակազմերը օդային վերալիցքավորումով թռիչքներ են կատարել Ուկրաինկա օդակայանից՝ ուսումնական շրջանի ստուգողական զննման շրջանակներում:Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՌԴ Պաշտպանության Նախարարությունը:

Թռիչքային առաջադրանքները կատարվել են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին՝ մինչև 6 հազար մետր բարձրության վրա։