ՀՀ ՊՆ-ն միջազգային հանրությանը հորդորում է հասցեական կոչեր անել

257

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ Հայաստանի Զինված ուժերը եւ Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաեւ կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները:

 

 

«Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում եւ կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի եւ այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից», — ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ: