ՌԴ ՊՆ-Ն զորավարժություններ է սկսել Կասպից ծովում

970

ԿԱսպից ծովի ավազանու ՌԴ Կասպիական նավատորմիղի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել: Դրանց շրջանակներում կիրականացվեն օդային և ծովային թիրախների խոցումներ: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Զորավարժություններին մասնակցում են 6 նավ, 7 ինքնաթիռ և 400 զինծառայող:

Ռուսական ռազմանավերը Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի հետ համատեղ հրետանային և հրթիռային կրակի վարժանքների ընթացքում թիրախավորելու են օդային և ծովային օբյեկտներ:

Հայտնվում է, որ զորավարժությունների ընթացքում իրականացվելու են  պայմանական ապօրինի զինված խմբավորումների ոչնչացման վարժանքներ:

Նյութի աղբյուր՝ vesti.am