Հույս ունենք՝ հայերը կկարողանան իրենց պաշտպանել Ադրբեջանի գործողություններից․ ԱՄՆ պետքարտուղար

597

Իրավիճակը Ադրբեջանում և Հայաստանում վտանգավոր է, հարցազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Այժմ հայտնվել են թուրքերը, ովքեր ռեսուրսներ են տրամադրում Ադրբեջանին՝ մեծացնելով ռիկը, մեծացնելով ռազմական հզորությունը՝ այս պատմական պայքարում Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքի համար», — ասել է Պոմպեոն։

Նա նշել է, որ կոնֆլիկտը բավականին երկարատև է, իսկ լուծումը միայն պետք է լինի բանակցությունների և խաղաղ քննարկումների միջոցով և ոչ զինված հակամարտության։

«Լուծումը միայն պետք է լինի բանակցությունների և խաղաղ քննարկումների միջոցով և ոչ զինված հակամարտության։ Եվ, իհարկե, ոչ երրորդ երկների, որոնք հայտնվում և վարձակալությամբ տալիս են իրենց ռազմական հզորությունները արդեն իսկ պայթյունավտանգ իրավիճակում։ Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան իրենց պաշտպանել Ադրբեջանի գործողություններից, և նրանք բոլորը, մինչև դա տեղի ունենա, ճիշտ կմոտենան հրադադարին և կնստեն սեղանի շուրջ ու կփորձեն գլուխ հանել այս իրոք պատմական և բարդ խնդրից», —  ասել է Պոմպեոն։