ՀԱՊԿ-ը կարող է օգտագործել Ղարաբաղում խաղաղապահներ՝ դիմելու ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի առկայության դեպքում

182

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), իրեն դիմելու դեպքում, կկարողանան խաղաղապահ ուժեր օգտագործել հակամարտության գոտում խաղաղապահ գործողություններում միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ և միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից համապատասխան մանդատ ստանալու դեպքում: Գործողությունը իրականացնելու համար պետք է լինի նաև հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Մամուլի քարտուղարն անդրադարձել է ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին 2007 թ.-ի համաձայնագրին։ Նրա խոսքով, կազմակերպության անդամ երկրների տարածքում խաղաղապահ գործողություն իրականացնելու որոշումն ընդունում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը: ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող երկրի տարածքում խաղաղապահ գործողություն կատարելու դեպքում անհրաժեշտ է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշում:

«Որոշումն ընդունվում է՝ հաշվի առնելով անդամ պետությունների ազգային օրենսդրությունը՝ իր երկրի տարածքում խաղաղապահ գործողություն իրականացնելու վերաբերյալ պաշտոնական պետության կողմից ներկայացված խնդրանքի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին», — ասել է Զայնետդինովը:

Նա նաև նշել է, որ հակամարտության կողմ ու ՀԱՊԿ անդամ Հայաստանը դեռ չի դիմել այդ կազմակերպությանը: