Ռուս ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմում․ Լավրով

112

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը համոզված է, որ ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը հնարավոր է․ այդ մասին նա հայտնել է հոկտեմբերի 14-ին ռուսաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում։

Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:

Լավրովի խոսքով՝ ռուս ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմի կազմում:

«ՌԴ-ն համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ», — նշել է Լավրովը: