ՊԲ սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան. Ինչ է իրենից ներկայացնում «Իսկանդերն» ու որ զենքին է այն նման

210

Ինչո՞ւ հայկական կողմը թշնամուն չի հարվածում «Իսկանդերով»:

Ազատության եթերում Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ պետք չէ սիրողական դատողություններ անել, վերլուծել, դրա համար կան մասնագետներ, ովքեր տիրապետում են իրենց գործին:

Իսկ հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում «Իսկանդերը», Հովհաննիսյանը նշել է, որ այն ինչ-որ աբսալյուտ զենք չէ, հրթիռ է. «ՊԲ սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են:

Մարտագլխիկի առումով «Իսկանդերը» շատ նման է օրինակ «Տոչկա Ու»-ին, ուղղակի հեռահարությունն ավելի մեծ է ու թռիչքի հետագիծը բարդ է:

Այսինքն դրան հայտնաբերելն ու խոցելը շատ ավելի բարդ է, քան՝ «Տոչկա Ու»-ին, բայց օրինակ մարտագլխիկը նույն «Տոչկա Ու»-ի չափ է՝ 480 կիլոգրամ:

Հետևաբար այս կամ այն զենքի մասով ասվածներն այդքան էլ այդպես չեն, թե իբր հենց կրակես մոլորակը կկործանվի և այլն»: