Ռուսաստանը մտնում է ակտիվ պայքարի մեջ. նոր զարգացումներ

1075

aravot.am

Ադրբեջանն ու Թուրքիան վիժեցրեցին Պուտինի հանձնարարականով հումանիտար դադարի շուրջ փոխըմբռնման համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից Ռուսաստանը ակտիվ բանակցությունների, քննարկումների փուլում է Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական սանձազերծած պшտերազմում ակտիվ մասնակից Թուրքիայի հետ: Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ, որի ընթացքում մտահոգություն է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ահաբեկիչներ Մերձավոր Արեւելքից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ակտիվ ներգրավված է ՌԴ-ի նախաձեռնությունների իրականացմանը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար, հոկտեմբերի 13-ին ՏԱՍՍ-ին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնակիցների՝ Դավիթ Տոնոյանի եւ Զաքիր Հասանովի հետ։ «Գլխավոր նպատակն է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը եւ բանակցությունների վերսկսումը՝ տարածաշրջանի իրավիճակը կայունացնելու համար», ռուսաստանյան գործակալությանը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։