Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ զրույցում մտահոգություն է հայտնել ահաբեկիչներին Ղարաբաղ տեղափոխելու կապակցությամբ

113

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը մտահոգված է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների տեղափոխման մասին տեղեկություններով, երեքշաբթի լրագրողներին հայտնել են ռազմական գերատեսչությունում:

«Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը հատկապես մտահոգում է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների զինյալներին տեղափոխելու մասին մուտքային տեղեկատվությունը», — ասել են ՊՆ-ից:

Նախարարությունը հավելել է, որ այս մտահոգության մասին երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին: