Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունների շարունակվելու մասին

141

Ձեր  այցը համաձայնեցվել է բավականին վաղուց, սակայն այն տեղի է ունենում լուրջ ջանքերի ֆոնի վրա, որին մասնակցում են միջազգային հանրության շատ անդամներ: Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մեկնարկին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի լարվածության թուլացմանն ուղղված ջանքերի մասին:

Լավրովը հիշեցրել է անցած շաբաթ ձեռք բերված կարևոր պայմանավորվածության մասին, որը կայացավ Պուտինի նախաձեռնությամբ. «Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը կատարվում է ոչ ամբողջությամբ ու մարտական գործողությունները շարունակվում են»:

Ռուսաստանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ կողմերի հետ ունեցած շփումները թույլ կտան ապահովել պայմանավորվածությունների ամբողջական կատարումը: