Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա

69

Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կմեկնի Մոսկվա` նախապես պլանավորված այցով։ Նախատեսված է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: