Ծնկոհոդում հեղուկի կուտակման պատճառները, ախտանշաններն ու պարզ միջոց, որը կօգնի ազատվել այդ խնդրից

163

Ծնկների վնասվածքների կամ ծանրաբեռնվածության պատճառով ծնկահոդերում կարող է սկսել հեղուկ կուտակվել: Հեղուկի կուտակումները կարող են պայմանավորված լինել.

 

1.      կոտրվածքներով,

2.      ջիլերի կամ մահիկների (մենիսկ) վնասվածքներով,

3.      ծնկահողի արյան զեղումով:

 

Ծնկոհոդում հեղուկի կուտակման ախտանշաններն են.

 

1.      ախտահարված հոդի շարժունության վատացումը,

2.      ծնկահոդի չափերի մեծացումը,

3.      արյան զեղումը,

4.      ուժեղ ցավը:

 

Այս ախտանշանները, սակայն, ի հայտ են գալիս աստիճանաբար: Սովորաբար դրանք ի հայտ են գալիս մի քանի ժամից մի քանի օրվա ընթցքում:

 

Հարկ է հիշել, որ ուժեղ ցավերի և առողջական լուրջ խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել:

 

Սակայն ցավը մեղմացնելու համար կարելի է ախտահարված հոդին շատ հեշտ պատրաստվող դեղաթրջոցներ դնել:

 

Բաղադրությունը.

 

·        1 ճաշի գդալ աղ,

·        թարմ ձվի դեղնուց:

 

Հարկավոր է խառնել բաղադրիչները, քսել խառնուրդը հիվանդ հոդին, այնուհետև ծածկել պոլիէթիլենային թաղանթով և փաթաթել էլաստիկ բինտով:

 

Թրջոցները հարկավոր է փոխել երկու ժամը մեկ: Կրկնել այս պրոցեդուրան օրվա ընթացքում 5 անգամ: