Որոնք են տեսողության վատացմանը նպաստող հիմնական գործոնները և ինչպես կարելի է խուսափել այս խնդրից

112

Տեսողության վատացումն այն խնդիրն է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Սակայն կան բնական ու անվնաս միջոցներ, որոնք կօգնեն վերականգնել տեսողությունը:

 

Հարկ է հիշել, որ տեսողության վատացումը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով, որոնցից են.

 

·        ժառանգական հակվածությունը,

 

·        արհեստական լույսը (հեռուստացույց, բջջային հեռախոս, համակարգիչ և այլն),

 

·        վատ լուսավորության ներքո կարդալը,

 

·        կոնտակտային լինզաներն աչքերին քնելը,

 

·        հեռուստացույցի էկրանին շատ մոտ լինելը,

 

·        տեսողության վատացման դեպքում ճիշտ ոսպնյակներով ակնոց չկրելը և այլն:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի միջոց, որոնք կօգնեն վերականգնել տեսողությունն ու աչքերի առողջությունը: Այս արդյունավետ միջոցների հիմնական բաղադրիչը սխտորն է, որը պաշտպանում է աչքերը և ազատում տեսողության հետ կապված բազմաթիվ խնդիրներից:

 

Բացի այդ, այս բաղադրիչը հարուստ է հակաօքսիդանտներով, բարելավում է արյան շրջանառությունն ու կարգավորում է զարկերակային ճնշումը, իսկ արյան գերճնշումը հանդիսանում է տեսողության վատացման պատճառներից մեկը:

 

Սխտորը նաև կարգավորում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, իսկ խոլեստերինի մակարդակի նվազեցումն էլ օգնում է նվազեցնել նաև մակուլադեգեներացիայի առաջացման հավանականությունը:

 

Աչքերի հիվանդությունների բուժման  համար սխտորը հարկավոր է օգտագործել ամեն օր դատարկ ստամոքսին, իսկ օրական չափաբաժինը 1-2 պճեղն է: Պարզապես կարելի է երեկոյան սխտորը կտրատել, լցնել այն մի բաժակ ջրի մեջ, թրմել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան խմել ստացված հեղուկը:

 

Կարելի է նաև սխտորն ընդունել թեյի տեսքով: Հարկավոր է 2 պճեղ սխտորը կտրատել լցնել մի բաժակ տաք ջրի մեջ և խմել դատարկ ստամոքսին կամ քնելուց առաջ:

 

Այս պրոցեդուրաները հարկավոր է կրկնել 40 օր, այնուհետել մի քանի օր տևողությամբ դադար անել և կրկնել կուրսը:

 

Սակայն կա սխտորով ևս մի հիանալի միջոց, որը նույնքան արդյունավետ է և օգտակար:

 

Բաղադրությունը.

 

·        10 ճաշի գդալ բնական մեղր,

 

·        3 պճեղ սխտոր,

 

·        4 հատ կիտրոն (կեղևազրկված),

 

·        200 մլ կտավատի յուղ (այն պետք է ստացված լինի «սառը մզվածքի» միջոցով):

 

Պատրաստման եղանակը.

 

Սխտորները հարկավոր է մաքրել, կտրատել, այնուհետև տրորել: Կիտրոնները կտրատել ու լցնել ապակյա տարրայի մեջ, այնուհետև ավելացնել սխտորը, մեղրն ու կտավատի յուղը և փայտյա գդալի օգնությամբ (կամ պարզապես փակ տարրան թափահարելով) լավ խառնել ստացված զանգվածը: Այս դեղամիջոցն անհրաժեշտ է պահել սառնարանում: Առողջական վիճակը բարելավելու համար խորհուրդ է տրվում ընդունել այս դեղամիջոցն ուտելուց առաջ 1 թեյի գդալ: