Բանանով ու կակաոյով համեղ աղանդեր նրանց համար, ովքեր չեն ցանկանում գիրանալ

68

Առաջարկվող աղանդերի 100 գրամը պարունակում է․

3.37 գրամ սպիտակուց
3․99 գրամ ճարպ
5․69 գրամ ածխաջուր։

Fithacker.ru-ն ներկայացրել է աղանդերի բաղադրությունն ու պատրաստման եղանակը։

Բաղադրիչներ

1 տոկոս յուղայնությամբ կաթ

6 բանան

2 ճաշի գդալ մեղր

4 ճաշի գդալ կակաո

Պատրաստման եղանակը։

Հեռացրեք բանանի կեղևը, մանր կտրատեք, 3-5 ժամ թողեք սառնարանում։ Բանանին ավելացրեք կակաո, մեղր, կաթ, խառնեք բլենդերում այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք։ Լցրեք պաղպաղակի պատրաստման համար նախատեսված տարաների մեջ։ Կարող եք ուտել անմիջապես պատրաստելուց կամ սառնարանում 30 րոպե թողնելուց հետո։