Ձմերուկից պատրաստված ժելե ձմեռվա համար

54

Բաղադրիչներ

  1. Ձմերուկ – 600 գ
  2. Շաքարավազ – 1 բաժակ
  3. Ժելատին – 25 գ

Պատրաստման եղանակը

  1. Մանրացնել ձմերուկը (առանց կեղևի և կորիզների) բլենդերի մեջ՝ մինչև միասեռ զանգված դառնալը:
  2. Առանձնացնել մի փոքր ձմերուկի զանգված և դրա մեջ ժելատին ավելացնել: Թողնել 15 րոպե:
  3. Մնացած զանգվածի մեջ ավելացնել շաքարավազ, խառնել և եփել 10 րոպե:
  4. Տաք զանգվածի մեջ ավելացնել ժելատինը և խառնել:
  5. Լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել և թողնել, որ սառչի սենյակային ջերմաստիճանում:
  6. Պահել սառնարանում: