Սա ավելին է, քան ուղղակի կոտլետը. հավի միս և պանրային միջուկ

56

Բաղադրիչներ

  1. Հավի ֆարշ – 600 գ
  2. Սոխ – 1 հատ
  3. Գազար – 1 հատ
  4. Սխտոր – 2 ատամիկ
  5. Ձու – 1 հատ
  6. Կանաչի
  7. Աղ, պղպեղ, համեմունք

Միջուկի համար

  1. Պանիր – 100 գ
  2. Թթվասեր – 2/3 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Քերել գազարը, մանր կտրատել սոխը, մանրացնել սխտորը:
  2. Ֆարշը խառնել կտրատված կանաչու, գազարի, սոխի և սխտորի հետ, ձու ջարդել, աղ և պղպեղ ցանել, ավելացնել համեմունքներ և խառնել մինչև համասեռ զանգված ստանալը:
  3. Թողնել, որ ֆարշը 20-30 րոպե հանգստանա:
  4. Պանիրը քերել և խառնել թթվասերի հետ:
  5. Ձևավորել պանրային միջուկով կոտլետներ:
  6. Տապակել կոտլետները երկու կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը:
  7. Կոտլետները տեղավորել ջեռոցի տապակի մեջ և ուղարկել 200 աստիճան ջեռոց 15-20 րոպե: