Բանան, ընկույզ և 10 րոպե. ահա այն, ինչ հարկավոր է այս աղանդերը պատրաստելու համար

44

Բաղադրիչներ

1. Բանան – 4 հատ
2. Կարագ – 60 մլ
3. Ալյուր – 200 գ
4. Սոդա – 1/2 թ/գ
5. Փխրեցուցիչ – 1 թ/գ
6. Ընկույզ – 100 գ
7. Վանիլին
8. Աղ

Պատրաստման եղանակը

1. Բանանը մաքրել, վերածել խյուսի, ավելացնել վանիլին:

2. Առանձին խառնել չոր բաղադրիչները՝ շաքարավազ, ալյուր, սոդա, փխրեցուցիչ, աղ: Այնուհետև չոր բաղադրիչներին ավելացնել բանանային խյուսը և կարագը, խառնել:

3. Զանգվածը լցնել կաղապարի մեջ, թխել 50 րոպե, 180 աստիճան ջեռոցում: