Բուրավետ և վառ մուրաբա՝ պատրաստված սեխից

50

Բաղադրիչներ

  1. Սեխ – 1 կգ
  2. Շաքարավազ – 1 կգ 300 գ
  3. Կվիտին (դոնդողացնող նյութ) – 1 տուփ (ըստ ցանկության)
  4. Կիտրոն – 2 շերտ
  5. Կիտրոնաթթու – դանակի ծայրով
  6. Ջուր – 250 մլ

Պատրաստման եղանակը

  1. Սեխը լվանալ, մաքրել և խորանարդաձև կտրատել:
  2. Թասի մեջ լցնել շաքարավազը և ավելացնել մեկ բաժակ տաք ջուր:
  3. Հասցնել եռման, փրփուրը հեռացնել: Եռացող օշարակի մեջ լցնել սեխը, հասցնել եռման և եփել 5 րոպե:
  4. Հետո վերցնել կրակից, ավելացնել կիտրոնաթթուն և սառեցնել:
  5. Սառեցրած զանգվածը դնել կրակի վրա և խառնելով եռացնել 5 րոպե:
  6. Նորից թողնել, որ սառչի:
  7. Մուրաբան դնել կրակի վրա, ավելացնել 1 տուփ կվիտին կամ մեկ այլ դոնդողացնող նյութ և կիտրոնի կտորները:
  8. Եռացնել 5 րոպե, ժամանակ առ ժամանակ խառնել: Վերցնել կրակից, լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել: