Բացահայտում ենք օդեսական աջիկայի գաղտնիքները. առանց շաքարավազի և քացախի

76

Բաղադրիչներ

  1. Լոլիկ – 1 կգ
  2. Կարմիր պղպեղ – 1 կգ
  3. Սոխ – 1 հատ
  4. Գազար – 2 հատ
  5. Խնձոր – 1 հատ
  6. Կծու պղպեղ – 3 հատ
  7. Սխտոր – 1 հատ
  8. Աղ

Պատրաստման եղանակը

  1. Լոլիկը, բուլղարական կարմիր պղպեղը, սոխը և խնձորն աղալ մսաղացով: Գազարը քերել, մանր կտրատել սխտորը և կծու պղպեղը:
  2. Ստացված զանգվածը լցնել թասի մեջ, դնել կրակին և խառնելով հասցնել եռման: Դրանից հետո իջեցնել կրակը և եփել 30 րոպե:
  3. Ավելացնել սխտորը և կծու պղպեղը:
  4. Հետո խառնել աջիկան և եփել ևս 10-15 րոպե:
  5. Աջիկան տաք վիճակում լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել: Մի քանի ժամ թողնել շրջված վիճակում: