Արդյունավետ բնական միջոց՝ ընդամենը մի քանի րոպեում փորափքանքից ազատվելու համար

95

Փորափքանքն ու գազերի կուտակումը շատ տարածված ու տհաճ խնդիր են, որոնցից հաճախ դժվար է լինում ազատվել անգամ դեղորայքի միջոցով: Սակայն կա մի բնական միջոց, որը կօգնի ազատվել փորափքանքից ընդամենը մի քանի րոպեում: Ընդ որում՝ այս պարզ միջոցը ոչ միայն շատ արդյունավետ է, այլև չի պարունակում վտանգավոր բաղադրիչներ և չի առաջացնում կողմնակի բարդություններ: Բացի այդ, այն կօգնի մաքրել օրգանիզմը տոքսիններից ու շլակներից և կնպաստի ավելորդ ճարպերի այրմանը:

 

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

 

·        1 բաժակ ջուր,

 

·        2 ճաշի գդալ խնձորի քացախ:

 

Օգտագործման եղանակը.

 

Այս պարզ ու արդյունավետ ըմպելիքը պատրաստելու համար պարզապես հարկավոր է խնձորի քացախն ավելացնել մի բաժակ ջրին, լավ խառնել և անմիջապես խմել:

 

Խնձորի քացախը շատ օգտակար է օրգանիզմի համար: Այն պարունակում է բազմաթիվ կարևոր տարրեր, բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, օգնում է ազատվել ավելորդ քաշից և առհասարակ հիանալի լրացում է առողջ սննդակարգին:

 

Խորհուրդներ՝ փորափքանքից խուսափելու համար

 

Փորափքանքը կարող է շատ տհաճ խնդիր դառնալ, ուստի հարկավոր է անել հնարավոր ամեն բան դրանից խուսափելու համար: Հարկ է հիշել, որ այս խնդրի կանխարգելման համար հարկավոր է դանդաղ ուտել և լավ ծամել սնունդը: Բացի այդ, անհրաժեշտ է հարստացնել սննդակարգը փորափքանքը կանխարգելող սննդամթերքով (անանուխով թեյ, կոճապղպեղ, արքայախնձոր, մաղադանոս, յոգուրտ և այլն), ինչպես նաև սահմանափակել աղի, տապակած մթերքի, զտված մթերքի, գազավորված ըմպելիքների, քաղցրավենիքի և ալկոհոլի գործածությունը, քանի որ դրանք ծանրաբեռնում են ստամոքսն ու դանդաղեցնում մարսողության գործընթացը:

 

Շատ կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունն ու մարդու հոգեվիճակը, ուստի հարկավոր է պարբերաբար մարզվել և հնարավորինս խուսափել սթրեսներից: