Ժողովրդական երկու բաղադրատոմս՝ գաստրիտի բուժման համար

95

Աղեստամոքսային տրակտի ամենատարածված հիվանդությունը համարվում է գաստրիտը: Բժիշկները ենթադրում են, որ ներկայում կյանքի արագ ռիթմի հետևանքով ոչ բոլորն են պարբերաբար սնվում ու օգտագործում առողջարար սննդամթերք, ինչը հանգեցնում է գաստրիտի առաջացման: Շատերն անգամ լուրջ չեն վերաբերվում այս հիվանդությանը՝ համարելով, որ այն բուժելու անհրաժեշտություն չկա, մինչդեռ քրոնիկական գաստրիտը կարող է դառնալ խոցային հիվանդության առաջացման պատճառ, իսկ խոցային հիվանդությունն անտեսելու դեպքում կարող է քաղցկեղ առաջանալ:

 

Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է, որը կարող է տարածվել նաև մոտ գտնվող հյուսվածքների վրա: Այս հիվանդությունը լինում է սուր կամ քրոնիկական:

 

Սուր գաստրիտի առաջացումը պայմանավորված է լինում սննդի հետ օրգանիզմում հայտնվող և ստամոքսի լորձաթաղանթը գրգռող նյութերով կամ աղեստամոքսային տրակտի հիվանդություններով: Լորձաթաղանթի ախտահարման ծանրության աստիճանը կարող է տարբեր լինել՝ սկսած պարզապես կարմրածությունից, մինչև հյուսվածքի վերին շերտերի ամբողջական քայքայումը:

 

Սակայն ժողովրդական բժշկությունն առաջարկում է տարբեր միջոցներ, որոնք կօգնեն բուժել գաստրիտը՝ խուսափելով կողմնակի բարդություններից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ բնական միջոցներից երկուսը:

 

1-ին բաղադրատոմս.

 

Չորացրած ծիծեռնախոտը (կանթեղախոտ մեծ, чистотел) մանրացնել, այնուհետև դրա մեկ ճաշի գդալին ավելացնել եռման ջուր, 10-15 րոպե թրմել, սառեցնել ու քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական երկու անգամ ½ բաժակ: Բուժման կուրսը տևում է մեկ շաբաթ, որից հետո հարկավոր է երկու ամիս տևողությամբ դադար անել և անհրաժեշտության դեպքում կրկնել կուրսը: Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար բույսը թրմելիս կարելի է օգտագործել ոչ թե ջուր, այլ եռացրած կաթ, իսկ ամեն անգամ թուրմն ընդունելուց հետո ուտել 1 ճաշի գդալ քերիչով մանրացրած գազար:

 

2-րդ բաղադրատոմս.

 

Ստամոքսահյութի թթվայնությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է 2 միջին չափի գազարը կտրատել, այնուհետև ավելացնել 3 բաժակ ջուր, դնել կրակին և եռացնել այնքան ժամանակ, մինչև կաթսայում մնա 1.5 բաժակ հեղուկ: Պատրաստի եփուկը հարկավոր է սառեցնել, ավելացնել այն 1 թեյի գդալ կտավատի հում սերմերին և խմել օրական 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ: