Պարզ պրոցեդուրաներ, որոնք անհրաժեշտ են ծխելու հետևանքները թոքերից մաքրելու համար

51

Ծխելուց հետո  և ընթացքում մարդու օրգանիզմում, մասնավորապես թոքերում, կուտակվում է մեծ քանակությամբ լորձ ու խեժ:

 

Ձեզ ենք ներկայացնում բավականին արդյունավետ բաղադրատոմսեր, որոնք կարող են օգնել օրգանիզմից դուրս բերել վերջիններս: Այս բաղադրատոմսերը օգտակար են ինչպես այն մարդկանց համար, ովքեր արդեն ազատվել  են այդ վնասակար սովորությունից, այնպես էլ նրանց համար, ովքեր դեռևս հետևում են այդ կործանարար սովորությանը, սակայն անհանգստանում են իրենց առողջության համար:

 

Ինչպե՞ս մաքրել թոքերը ծխելուց հետո:

1.Վարսակի փաթիլներով մաքրում

1 բաժակ վարսակի փաթիլները լցնել 0.5 լիտր թարմ կաթի մեջ ու զանգվածը հասցնել եռման ջերմաստիճանի: Որից հետո այն  մարմանդ կրակի վրա խառնելով թողնել այնքան, մինչև մնա նախնական ծավալի կեսը: Պետք է ստացվի  բաց շագանակագույն շիլա, որը պետք է խմել  թեթևակի տաքացրած վիճակում, օրական 3 անգամ, սնունդը ընդունելուց 30 րոպե առաջ: Մոտավորապես 5-ից 7 օր հետո սկսվում է թոքերի մաքրման պրոցեսը, որի ընթացքում կարող է առաջանալ հևոց ու հազ, ինչպես նաև կարող է նկատվել օրգանիզմից խորխի միջոցով  կանաչ կամ մոխրագույն թանձր մակարդուկների  «հեռացում»:

 

2. Խնկածաղիկից (душицы) կամ  մանուշակից պատրաստվող եփուկ

Այս եփուկը կարող է խթանել շնչուղիներում գտնվող թարթիչավոր էպիթելերը:
Պատրաստման պաղադրատոմսը. 1 ճաշի գդալ եռագույն մանուշակն(фиалки трехцветной ) ու 1 գդալ խնկածաղիկը (душицы) հարկավոր է լցնել 0.5 լիտր եռացրած ջրի մեջ ու թողնել թրմվի մոտ մեկ ժամ, խառնուրդը անհրաժեշտ է ծածկել սրբիչով: Այս թուրմը օգտագործում են տաք վիճակում՝ օրական 2-ից 3 անգամ, առանց շաքարի: Եթե կանոնավոր կերպով օրվա ընթացքում այս եփուկը օգտագործել որպես թեյ, ապա  ձեր թոքերը առանց խորխաբեր ազդեցության  կմաքրվեն լորձից ու խեժից :

3. Ինհալացիա

Ինհալացիայի կատարման համար  կարելի է օգտագործել սոճիի (сосно), սուսամբարի (майоран), ինչպես նաև նվենու (эвкалипт)  եթերայուղեր:
Ինչպե՞ս կատարել ինհալացիա:

Էմալապատ կաթսայի մեջ լցնել ֆիլտրացված ջուր ու դնել կրակի վրա: Եռալուց հետո կրակը դանդաղեցնել ու ջրի մեջ լցնել 1 թեյի գդալ եթերային յուղ, որից հետո գլուխը ծածկել սրբիչով ու թեքվել ջրի վրա, 5-ից 10 րոպե հարկավոր է շնչել այդ գոլորշին: Շնչել միայն բերանով՝ փորձելով հնարավորինս  «մեծ» ներշնչում ու արտաշնչում կատարել: Բուժման 1 կուրսի տևողությունը 1-ից 2 շաբաթ է. որի ընթացքում ինհալացիան պետք է կատարել ամեն օր: Այն ցանկալի է քնելուց առաջ կատարել, որպեսզի պրոցեդուրայից անմիջապես հետո հնարավոր լինի պառկել ու քնել տաք անկողնում:

4. Կաթ

Որպեսզի հնարավոր լինի ազատվել լորձից ու խեժից, ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս քնելուց առաջ խմել 1 բաժակ տաք կաթ: Արդյունավետությունը ավելի ուժեղացնելու համար, կարելի է ավելացնել 1 թեյի գդալ մեղր կամ 1 կաթիլ  մերկասերմի (хвойа)  եթերայուղ: