Մեկշաբաթյա դիետա, որը կօգնի շատ արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից

48

Ավելորդ քաշը շատ տարածված խնդիր է, որը ոչ միայն տհաճ է, այլև կարող է առողջական լուրջ խնդիրների ու հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ ավելորդ կիլոգրամներից ազատվելու պարզ ու արդյունավետ միջոցներ են փնտրում: Այս խնդրից ազատվելն առաջին հայացքից կարող է շատ բարդ թվալ, սակայն ճիշտ դիետայի ընտրության դեպքում կարելի շատ կարճ ժամանակահատվածում հասնել ցանկալի արդյունքին և ձեռք բելեր գեղեցիկ ու սլացիկ կազմվածք:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեկշաբաթյա մի արդյունավետ դիետա, որը կօգնի ազատվել անցանկալի կիլոգրամներից առանց մեծ ջանքեր գործադրելու:

 

Սննդակարգը.

 

·        1-ին օրը հարկավոր է ուտել 4 հատ խաշած կարտոֆիլ և 1.5 լիտր անյուղ կեֆիր,

 

·        2-րդ օրը՝ 1.5 լիտր անյուղ կեֆիր և 150 գրամ խաշած հավի միս,

 

·        3-րդ օրը՝ 1.5 լիտր անյուղ կեֆիր և 150 գրամ խաշած ձուկ,

 

·        4-րդ օրը՝ 1.5 լիտր անյուղ կեֆիր և 150 գրամ խաշած միս,

 

·        5-րդ օրը՝ 1.5 լիտր անյուղ կեֆիր և մրգեր կամ բանջարեղեն,

 

·        6-րդ օրը՝ միայն կեֆիր,

 

·        7-րդ օրը՝ միայն չգազավորված հանքային ջուր: