Բնական միջոց՝ աղիները մաքրելու և ավելորդ քաշից ազատվելու համար

86

Աղիների աղտոտվածությունը կարող է դառնալ ինչպես մարսողական խնդիրների առաջացման պատճառ, այնպես էլ ավելորդ քաշի, ուստի հարկավոր է պարբերաբար մաքրել դրանք և խուսափել շլակների կուտակումից: Սակայն խնդիրն այն է, որ մարդկանց անառողջ կենսակերպն ու սխալ սննդակարգը թույլ չեն տալիս մաքուր պահել օրգանիզմը, ինչի հետևանքով էլ առաջանում են առողջական մի շարք խնդիրներ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի արդյունավետ բաղադրատոմս, որը կօգնի մաքրել աղիներն ու ազատվել մարսողական խնդիրներից: Այս բնական միջոցը կօգնի նաև ազատվել ավելորդ քաշից, քանի որ դուրս կբերի բոլոր տոքսիններն ու շլակներն օրգանիզմից:

 

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

 

·        5 ճաշի գդալ վարսակի փաթիլներ,

 

·        5 ճաշի գդալ ջուր (եռացրած, սակայն սառը),

 

·        1 ճաշի գդալ կաթ (կամ 1 թեյի գդալ սերուցք),

 

·        1 թեյի գդալ մեղր,

 

·        5 հատ ընկույզ (հունական ընկույզ, նուշ, պնդուկ):

 

Պատրաստման եղանակը.

 

Վարսակին ավելացնել եռացրած ջուր (սառը) և թրմել ամբողջ գիշեր: Առավոտյան ավելացնել նաև կաթը, մեղրն ու ընկույզները և լավ խառնել: Այս խառնուրդն անհրաժեշտ է ուտել դանդաղ և լավ ծամելով, այնուհետև 3 ժամ ոչինչ չուտել ու չխմել:

 

Այս օգտակար ու համեղ խառնուրդը կօգնի մաքրել օրգանիզմն ու ակտիվացնել ճարպերի այրման գործընթացը: Արդյունքում՝ քաշը նվազում է, մաշկի գույնն ու վիճակը բարելավվում են, իսկ մազերն ու եղունգներն՝ ամրապնդվում: Միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ նաև առողջ կենսակերպ վարելու և վնասակար սննդամթերքից հրաժարվելու մասին, քանի որ հակառակ դեպքում այս արդյունքը երկար չի պահպանվի:

 

Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար և էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի և՛ արդյունավետ, և՛ անվնաս: