Սննդամթերքի տեսակներ, որոնք կորցնում են իրենց օգտակար հատկությունները ջերմային մշակման ենթարկվելուց հետո

53

Կան սննդամթերքի տեսակներ, որոնք հում վիճակում ուտելը կարող է վտանգավոր լինել և առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, մինչդեռ եփած վիճակում դրանք անչափ օգտակար են և մարդկանց հիմնական սննդակարգի մասն են կազմում։ Սակայն կան նաև այնպիսինները, որոնք խորհուրդ չի տրվում ջերմային մշակման ենթարկել, քանի որ այդ դեպքում դրանք այնքան օգտակար չեն լինում, որքան ընդունված է համարել։

Մասնագետները ներկայացրել են մի քանի մթերք, որոնք խորհուրդ է տրվում օգտագործել հում վիճակում, քանի որ ջերմային մշակման ենթարկվելուց հետո դրանք կորցնում են իրենց օգտակար հատկությունների զգալի մասը։ Ցանկության դեպքում նշված սննդամթերքի տեսակները կարելի է ուտել նաև եփված, սակայն այնուամենայնիվ դրանք առավել օգտակար են թարմ վիճակում։

Ճակնդեղ

Այս բանջարեղենը պարունակում է օրգանիզմի համար շատ կարևոր նյութ՝ ֆոլաթթու, սակայն դրա պարունակությունը զգալիորեն նվազում է, երբ ճակնդեղը ջերմային մշակման է ենթարկվում։

Լոլիկ

Լոլիկը տապակելու կամ խաշելու դեպքում դրանում պարունակվող մագնեզիումն ու ցինկը գրեթե ամբողջությամբ ոչնչանում են, մինչդեռ այդ տարրերը շատ կարևոր են օրգանիզմի համար։

Բուլղարական պղպեղ

Կարմիր բուլղարական պղպեղը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, սակայն ջերմային մշակման ենթարկվելուց հետո այդ տարրի պարունակությունը նվազում է չորս անգամ։

Կոճապղպեղ

Այս արմատը սովորաբար օգտագործվում է թարմ վիճակում, սակայն որոշ բաղադրատոմսերում այն խորհուրդ է տրվում եփել։ Այնուամենայնիվ հարկ է հիշել, որ ջերմային մշակման հետևանքով այն զրկվում է А, C, B1, B2 վիտամինների և մի շարք այլ կարևոր միկրոտարրերի մեծ մասից։

Ծնեբեկ

Եփելու դեպքում այս բանջարեղենն անմիջապես զրկվում է իր բաղադրության մեջ պարունակվող А, С, Е, K և В խմբի վիտամիններից ու ֆոլաթթվից։

Բրոկոլի

Եփվելու դեպքում բրոկոլին կորցնում է իր օգտակար նյութերի 40%-ը, իսկ այս մթերքը հարուստ է օրգանիզմի համար շատ կարևոր А և С վիտամիններով, ինչպես նաև կալցիումով։

Սխտոր

Հում սխտորը պարունակում է շատ օգտակար նյութ՝ խոլին, ինչպես նաև

С, PP և B խմբի վիտամիններ, սակայն եփելու կամ տապակելու դեպքում այն կորցնում է այս կարևոր տարրերը։