Վեց արդյունավետ բնական միջոց ուսի ցավն առանց դեղորայքի մեղմելու համար

132

Ուսերի ցավերը համարվում են հոդացավերի ու մկանային ցավերի ամենատարածված տեսակներից մեկը։ Նման ցավի դեպքում սովորաբար կիրառվում են ցավզրկող դեղամիջոցներ, սակայն կան նաև ոչ պակաս արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել տհաճ զգացողություններից խուսափելով դեղորայքի գործածությունից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման միջոցներից լավագույնները։

Սառույցով թերապիա

Սառույցով թերապիան լավագույն միջոցն է ուսերում բորբոքումների մակարդակները նվազեցնելու համար։ Այն որոշ ժամանակով թմրեցնում է հյուսվածքները՝ մեղմելով ցավը։ Բացի այդ, այս թերապիան թուլացնում է լարված հոդերն ու մկանները։ Կարելի է սառույցը փաթաթել սրբիչով և 20 րոպե դնել ուսին։ Այս պրոցեդուրան օրական 5 անգամ կրկնելու դեպքում կարելի է հեշտությամ մեղմել ուսի ցավը։ Ընդ որում այն հատկապես արդյունավետ է նոր ստացած վնասվածքների դեպքում։

Տաք կոմպրեսներ

Տաք կոմպրեսները սովորաբար նշանակվում են հին վնասվածքների դեպքում։ Եթե ուսի ցավը չի մեղմվում երկար ժամանակ, ապա ուսին տաք ջերմակ դնելը կօգնի թուլացնել լարված մկանները՝ խթանելով արյան հոսքը դեպի վնասված հյուսվածքները։ Կարելի է կիրառել տաք ջերմակներ կամ էլեկտրական վերմակներ։ Ավելին՝ որոշ դեպքերում արդյունավետ կարող է լինել անգամ տաք ցնցուղը։

Նարդոսի յուղ

Ցավազրկող ու հակաբորբոքային ազդեցությամբ օժտված այս յուղը նույնպես օգնում է մեղմել ուսի ցավը։ Պարզապես հարկավոր է մի քանի կաթիլ յուղն ավելացնել լոգանքի ջրին և 30 րոպե տաք լոգանք ընդունել։

Կոճապղպեղով թեյ

Այս ըմպելիքն օժտված է մի շարք օգտակար հատկություններով, այդ թվում նաև ցավազրկող։ Բացի այդ, այն օժտված է նաև հակաբորբոքային ազդեցությամբ և օգնում է խթանել արյան հոսքը դեպի վնասված հատվածի հյուսվածքները։

Լայմի հյութ

Այս ցիտրուսային մրգի հյութը հակաբորբոքային հակաօքսիդանտների հիանալի աղբյուր է, որն օգնում է հեշտությամբ ազատվել ցավից։ Այն հատկապես արդյունավետ է արթրիտների ցավը մեղմելու համար։ Պարզապես հարկավոր է մի փոքր լայմի հյութին ավելացնել մեղր ու ջուր և պարբերաբար խմել այդ ըմպելիքը։

Ուսի մերսում

Ուսի ցավի դեպքում կարելի է նաև դիմել մասնագետին ու մերսման կուրս անցնել, սակայն մինչ այդ, հարկավոր է նախ խորհրդակցել բժշկի հետ։ Բանն այն է, որ որոշ դեպքերում մերսումը կարող է վտանգավոր լինել, ուստի մինչ այս մեթոդին դիմելը հարկավոր է անպայման դիմել բուժող բժշկին։