Հոդատապի առաջացման պատճառները, ախտանշանները, կանխարգելումն ու դրա դեմ պայքարող լավագույն բնական միջոցները

148

Հոդատապը կարելի է որակավորել, որպես արթրիտի տեսակներից մեկը, որը առաջացնում է սուր հոդացավեր:  Հադատապն արյան մեջ միզաթթվի բարձր պաունակության արդյունք է: Այդ բյուրեղիկները ձևավորվում են  ինչպես հոդերի տարածքում այնպես էլ հենց հոդերի վրա, որն էլ և առաջացնում է  դիսկոմֆորտ ու ցավ:

 

Հոդատապի հակված են մարդու ձեռքերը, դաստակները, մատները, կրունկները, կոճերն ու ոտնաթաթերը: Վիտամին В3-ի չարաշահումը ևս հանգեցնում է հոդատապի: Տղամարդիկ ավելի հակված են այդ հիվանդության, իսկ ահա կանանց մոտ այդ հիվանդությունը նկատվում է դաշտանդադարից հետո:

 

Հիվանդության առաջացման պատճառները՝

·         ալկոհոլի չափից շատ օգտագործումը

·         ֆրուկտոզայով հարուստ ըմպելիքների օգտագործումը

·         բարձր զարկերակային ճնշումը

·         ոսկրածուծի  հիվանդությունը

·         որոշ կաթնամթերքներ

·         միզասեռական համակարգի խանգարումները

·         վեգետատիվ-անոթային հիվանդությունները

·         մնսի ու ձկան չարաշահումը

·         վնասվածքները

·         քաշի ինտենսիվ նվազումը

·         վիրահատական միջամտությունը

·         վահանագեղձի հիպերֆունկցիան

·         միզամուղ պարունակող դեղամիջոցների չափից շատ օգտագարծումը

 

Ախտանշանները`

·         հոդացավեր

·         մաշկի կարմրություն

·         բորբոքում

·         ուռուցք

·         տենդ

·         հանգույցների առաջացում ծնկների, ձեռքերի, ականջախեցիներում

·         հոդերի պասիվություն

·         քոր

·         դիսկոմֆորտի մշտական զգացողություն

 

Հոդատապի դեմ պայքարող բնական բուսախոտեր

Մինչ ժամանակակից բժշկության ի հայտ գալը, մարդիկ  իրենց հիվանդությունները բուժել են խոտաբույսերի ու բույսերի օգնությամբ: Այդ բնական միջոցները ոչ միայն արդյունավետ են այլ լիովին անվտանգ: Ներքոներկայացված են այն բնական միջոցները, որոնք կարող են օգնել պայքարել հոդատապի դեմ:

 

1. Կոճապղպեղ

Կոճապղպեղը աչքի է ընկնում իր եզակի բուժիչ հատկություններով: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն նաև օգնում է  բուժել հոդատապը: Կարող եք այն օգտագործել ինչպես թարմ տեսքով, այնպես էլ ավելացնել սննդի մեջ, որպես հատուկ հավելում:

Կարող եք անգամ պատրաստել կոճապղպեղի թեյ, այսինքն կոճապղպեղի արմատիկմները եռացնել թեյի  տերևների հետ միասին:

Որպեսզի կարողանաք արագ ազատվել հոդացավերից, մի փոքր կոճապղպեղի  մածուկ քսեք ախտահարված հատվածի վրա:

 

2. Խնձոր

Խնձորը ոչ միայն համեղ միրգ է, այլ նաև հոդատապի դեմ պայքարող բնական միջոց: Խնձորի կանոնավոր օգտագործումը կարող է օգնել ազատվել այդ խնդրից:

 

3. Խնձորի քացախ

Խնձորի քացախը հանդիսանում է  հոդատապի բուժման ստուգված միջոց: Նոսրացրեք 1 ճ/գ խնձորի քացախը 1 բաժակ ջրի մեջ ու խմեք այդ խառնուրդը:

 

4. Կերակրի սոդա

Ջրի հետ խառնած 1 ճ/գ սոդան օգնում է թեթևացնել հոդատապի ախտանշանները: Սակայն այն մարդիկ, ովքեր տառապում են զարկերակային բարձր ճնշմաբ, խորհուրդ չի տրվում օգտվել այդ միջոցից:

 

5. Կիտրոնի հյութ

Կիտրոնի հյութը հոդատապի դեմ պայքարող շատ պարզ ու մատչելի միջոց է: Խառնեք կես հատ կիտրոնի հյութը 1 բաժակ ջրի հետ ու խմեք: Կրկնեք այդ պրոցեդուրան օրական 3 անգամ ու դուք շատ շուտով կզգաք տարբերությունը: Որպես այլընտրանք, կարող եք կիրառել 1/2 թ/գ  կերակրի սոդան կիտրոնի հետ:

 

6. Բանան

Բանանը հարուստ է վիտամին  С-ով: Վերջինիս օգտագործումը կարող է բուժել հոդատապի ախտանշանները: Բանանի մեջ առկա նյութերը  կարող են քայքայել միզաթթվի բյուրեղիկներն  ու այդ կերպ դրանց դուրս բերել օրգանիզմից:

 

7. Բալ

Բալը հոդատապի դեմ պայքարող հրաշալի միջոց է: Կանոնավոր կերպով օգտագործեք 20 հատ բալ ու շատ շուտով կտեսնեք դրական արդյունքը: Կարող եք կանոնավոր կերպով ամեն օր խմել  1 բաժակ բալի հյութ:

 

8. Սառը ջուր

Հոդացավերից արագ ազատվելու համար կարող եք օգտագործել նաև սառույց: Սակայն խորհուրդ չի տրվում այն դնել մերկ մարմնի վրա:

Փաթաթեք սառույցն սրբիչով ու 10 րոպե դրեք այն ցավացող հոդի վրա, դա կօգնի ազատվել այտուցվածությունից ու ցավից:

 

Սառույցի փոխարեն կարող եք նաև օգտագործել սառը ջուր, որը հատկապես շատ օգտակար է սրունքթաթային հոդերի դեպքում:

 

9. Դառը աղ(անգլյական աղ)

Դառը աղով տաք ջրի մեջ լոգանքը նվազեցնում է  ցավային զգացողություներն ու դիսկոմֆորտը: Խառնեք մոտավորապես 2 բաժակ դառը աղ, որպեսզի կարողանաք հասնել ցանկալի արդյունքի: Կրկնեք այդ պրոցեդուրան շաբաթական 2-3 անգամ:

 

10. Ածուխի  փոշի

Ածուխի  փոշու խառնուրդով տաք ջրի մեջ լոգանքը  թեթևացնում է հոդատապի ախտանշանները: Դա բավականին արդյունավետ միջոց է:

 

Կարող եք նաև, որպես անաբոլիկ  օգտագործել մի փոքր ակտիվացված ածուխ: Ածուխի չափաքանակը սակայն պետք է շատ թույլ լինի:

 

11. Արքայախնձոր

Սննդի մեջ արքայախնձորի կամ վերջինիս հյութի օգտագործումը կօգնի ազատվել հոդատապի ախտանշաններից:

 

12. Ջուր

Օգտագրծեք որքան հանարավոր է  շատ ջուր: Եթե մարդու օրգանիզմում խոնավությունը բավարար քանակությամբ է, ապա հոդատապը չի կարող զարգանալ:

 

13. Թուրինջ

Թուրինջը հոդատապի դեմ պայքարող հիանալի միջոց է:

 

14. Հիդրոթերապիա

Տաք ջրի մեջ լողալը թուլացնում է մարդու հոդերնն ու մկանները, դա կարող է անգամ ժամանակավորապես բթացնել ցավը:

 

15. Գիհի յուղ

Գիհի յուղի օգտագործումը կօգնի բուժել հոդատապի ախտանշանները:

 

16. Թեղու (вязовый)  թեյ

Թեղու տերևներըը հանդիսանում են սուր հոդատապի  ցավերի դեմ պայքարող  շատ արագ միջոցներ:

 

17.Վայրի քրքում(сафлор)

Վայրի քրքումի պատիճները օգտագործելով հնարավոր է բուժել  հոդատապի ախտանշանները, քանի որ այն հանդիսանում է հոդատապի դեմ պայքարող շատ արդյունավետ միջոց:

 

18. Լոբի

1 ամիս շարունակ կանոնավոր կերպով լոբու հյութի օգտագործումը կօգնի վերականգնել օրգանիզմն ու ազատվել այդ խնդրից:

 

19. Մեղր

Մեղրի ու խնձորի քացախի խառնուրդը կօգնի ազատվել այդ խնդրից, պարզապես ընդունեք այդ խառնուրդը օրական 2 անգամ:

 

20. Մանանեխ

Մանանեխը հանգստացնող ազդեցություն է թողնում մարդու նյարդերի վրա: Ախտահարված հատվածների վրա քսեք մանանեխի ու ցորենի ալյուրից պատրաստված խառնուրդ ու այդպես թողեք ամբողջ գիշեր:

 

21. Հյութեր

Խառնեք վարունգի, գազարի ու բազուկի հյութն ու խմեք, քանի որ այդ հյութերը օգնում են բուժել հոդատապը:

 

22. Կտավատի յուղ

Որպեսզի կարողանաք թուլացնել ցավային զգացողությունները ախտահարված հոդերի վրա քսեք տաք կտավատի յուղ:

 

Գոյություն ունեն նաև մի շարք այլ խոտաբույսեր, որոնք  բավականին արդյունավետ են հոդատապի դեմ պայքարում:

 

Ինչպես կանխել հոդատապի առաջացումը՝

·         օգտագործեք որքան հնաարավոր է  շատ ջուր

·         հետևեք համակարգված սննդակարգի

·         օգտագործեք մրգային ու բանջարեղենային հյութեր

·         խուսափեք ալկոհոլի օգտագործումից

·         հետևեք քաշին

·         խուսափեկ օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են պուրինով, օրինակ կարմիր միսը, տոֆուն և այլն

·         օգտագործեք վիտամին С  պարունակող մրգեր, օրինակ խնձոր, նարինջ, բանան

·         ամեն անգամ սնունդ ընդուելուց հետո օգտագործեք կիտրոնի հյութ

·         խուսափեք միզամուղ միջոցների օգտագործումից

·         մի օգտագործեք ֆրուկտոզայով հարուստ ըմպելիքներ

·         օգտագործեք ցածր յուղայնությամբ կաթ

·         օգտագործեք աղցաններ ու մրգեր

 

Հետևեք ձեզ ու եղեք առողջ: