Տանձի մուրաբա

43

Բաղադրիչներ

  1. Տանձ – 1 կգ
  2. Շաքարավազ – 1.5 կգ

Պատրաստման եղանակը

  1. Պինդ տանձը կեղևազրկել, շերտատել, սերմերը հեռացնել, լցնել կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել այնքան, որպեսզի ծածկի տանձը, և եփել՝ մինչև փափկելը:
  2. Մուրաբան եփելու համար առանձին կաթսայի մեջ լցնել շաքարավազը, վրան 2 բաժակ ջուր լցնել (որի մեջ եփվել են տանձերը), խառնել և եռացնել:
  3. Տաք օշարակի մեջ լցնել նախապատրաստված տանձը և ցածր կրակի վրա եփել՝ մինչև պատրաստ լինելը: