Հացահատիկներով դիետա. հիանալի միջոց մեկ շաբաթում 5 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

65

Ավելորդ քաշն առողջական լուրջ խնդիր է, սակայն քչերն են գիտակցում դա և միջոցներ ձեռնարկում: Ավելորդ կիլոգրամները բարձրացնում են բազմաթիվ վտանագավոր հիվանությունների առաջացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ բժիշկները խորհուրդ են տալիս կարգավորել քաշն ու ազատվել ավելորդ ճարպաշերտերից:

Ավելորդ քաշից ազատվելու համար գոյություն ունեն բազմաթիվ դիետաներ, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում և հաճախ առաջացնում են տարատեսակ կողմնակի բարդություններ: Այնուամենայնիվ կա մի սննդակարգ, որը ոչ միայն շատ արդյունավետ է, այլև բացարձակապես անվտանգ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հացահատիկներով դիետա, որը կօգնի բարելավել նյութափոխանակությունը, մաքրել օրգանիզմը շլակներից ու տոքսիններից և ձեռք բերել գեղեցիկ ու սլացիկ կազմվածք: Դիետան նախատեսված է ընդամենը մեկ շաբաթվա համար, սակայն այս կարճ ժամանակահատվածում կօգնի ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից:

Այս սննդակարգին հետևելու դեպքում հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի ուտել չմաքրած բրինձ, վարսակի փաթիլներ, սպիտակաձավար և արագ պատրաստվող ցանկացած այլ հացահատիկ: Միևնույն ժամանակ կարելի է սննդակարգում ներառել հնդկաձավար, ցորեն, կորեկ, վարսակ, գարի և վայրի բրինձ:

 

Սննդակարգը.

 

1-ին օրը.

 

·         Նախաճաշին՝ ցորենով շիլա, մի բաժակ կաթ (շիլային կարելի է շաքարի փոխարինիչ ավելացնել),

 

·         Ճաշին՝ բանջարեղենային արգանակ,  ցորենով շիլա կանաչ սոխով,

 

·         Ընթրիքին՝ ցորենով շիլա անյուղ կաթնաշոռով ու դարչնով:

 

2-րդ օրը.

 

·         Նախաճաշին՝ կորեկով շիլա, կես բաժակ կաթ (շիլային կարելի է շաքարի փոխարինիչ ավելացնել),

 

·         Ճաշին՝ կորեկով շիլա, բանջարեղենային արգանակ,

 

·         Ընթրիքին՝ քերիչով մանրացրած խնձոր (կարելի է շաքարի փոխարինիչ ու կիտրոնի հյութ ավելացնել):

 

3-րդ օրը.

 

·         Նախաճաշին՝ վարսակով շիլա, կես բաժակ կաթ (շիլային կարելի է շաքարի փոխարինիչ ավելացնել),

 

·         Ճաշին՝ վարսակով շիլա մաղադանոսով ու սխտորով, բանջարեղենային արգանակ,

 

·         Ընթրիքին՝ վարսակով շիլա մաղադանոսով ու սխտորով, բանջարեղենային արգանակ:

 

4-րդ օրը.

 

·         Նախաճաշին՝ բրնձով շիլա, կես բաժակ կաթ (շիլային կարելի է շաքարի փոխարինիչ ավելացնել),

 

·         Ճաշին՝ բրնձով շիլա, 100 գրամ կաթնաշոռ, նարնջի հյութ

 

·         Ընթրիքին՝ քերիչով մանրացրած խնձոր (կարելի է շաքարի փոխարինիչ ու կիտրոնի հյութ ավելացնել):

 

5-րդ օրը.

 

·         Նախաճաշին՝ գարիով շիլա, կես բաժակ կաթ (շիլային կարելի է շաքարի փոխարինիչ ավելացնել),

 

·         Ճաշին՝ գարիով շիլա, բանջարեղենային արգանակ,

 

·         Ընթրիքին՝ գարիով շիլա, կես բաժակ նարնջի հյութ (շիլային կարելի է շաքարի փոխարինիչ ավելացնել):

 

6-րդ օրը.

 

·         Նախաճաշին՝ հնդկաձավարով շիլա, կես բաժակ կաթ (շիլային կարելի է շաքարի փոխարինիչ ավելացնել),

 

·         Ճաշին՝ հնդկաձավարով շիլա, բանջարեղենային արգանակ,

 

·         Ընթրիքին՝ հնդկաձավարով շիլա, մի բաժակ անյուղ կեֆիր (շիլային կարելի է շաքարի փոխարինիչ ավելացնել):

 

7-րդ օրը.

 

·         Նախաճաշին՝ հացահատիկների խառնուրդով շիլա, կես բաժակ կաթ (շիլային կարելի է շաքարի փոխարինիչ ավելացնել)

 

·         Ճաշին՝ հացահատիկների խառնուրդով շիլա, բանջարեղենային արգանակ, 2-3 ճաշի գդալ տոմոտի մածուկ՝ համեմված համեմունքներով ու սխտորով,

 

·         Ընթրիքին՝ հացահատիկների խառնուրդով շիլա, քերիչով մանրացրած խնձոր (կարելի է շաքարի փոխարինիչ ու կիտրոնի հյութ ավելացնել):