Օրգանիզմը մակաբույծներից մաքրող լավագույն համեմունքները

89

Բոլոր մարդկանց օրգանիզմում էլ ապրում են մակաբույծներ, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են առաջացնել տարբեր հիվանդություններ: Նման տհաճ հետևանքներից խուսափելու համար հարկավոր է պարերաբար ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ: Այս հարցում ամենաօգտակարը ժողովրդական միջոցներն են և բոլորին հայտնի բաղադրիչները, որոնք ուտեստներին ավելացնելով կարելի է հեշտությամբ ոչնչացնել օրգանիզմի վնասակար «բնակիչներին»: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 մթերք, որոնք կօգնեն հեշտությամբ լուծել այդ խնդիրը:

 

1. Ուրց

 

Ուրցը խոտաբույս է, որն օգտագործվում է ուրցագեղձի՝ իմունային համակարգի ամենակարևոր գեղձի, աշխատանքը խթանելու համար: Այն կարելի է թրմել էխինացեայի տերևների հետ և օգտագործել իմունիտետը բարձրացնելու համար: Բացի այդ, ուրցի թուրմը կանխում է աղեստամքոսային համակարգում գտնվող մակաբույծների բազմացումը:

 

2. Մեխակ

 

Մեխակը կարելի է ավելացնել ուտեստներին իր յուրահատուկ համի համար, սակայն կարևոր է նաև այն, որ այս համեմունքն օժտված է հակաբակտերիալ, հակավիրուսային և հակասնկային հատկություններով: Բացի այդ, շատ օգտակար է նաև մեխակի եթերայուղը, որն օգտագործվում է ճիճուների ձվերը ոչնչացնելու համար: Համարվում է, որ մեխակը միակ մթերքն է, որը կարող է ոչնչացնել բոլոր տեսակի մակաբույծների ձվերը:

 

3. Դառը օշինդր (Полынь горькая)

 

Օշինդրն օգտագործվում է ստամոքսի հիվանդությունների բուժման, ինչպես նաև ճիճուների դեմ պայքարելու համար: Այն օժտված է ուժեղ հակամանրէային հատկություններով: Այս բույսը խորհուրդ չի տրվում օգտագործել հղի և երեխաներին կրկծքով կերակրող կանանց:

 

4. Սխտոր

 

Բոլորն էլ գիտեն, թե որքան օգտակար է սխտորը մակաբույծների դեմ պայքարում: Այս մթերքը ոչնչացնում է բոլոր սնկերը, վիրուսները, բակտերիաներն ու մակաբույծները: Այն նույնիսկ մաքրում է օրգանիզմը ծանր մետաղներից: Բացի այդ, սխտորը նաև վանում է արյունախում մակաբույծներին, ինչպիսիք են մոծակները, տզերն ու լվերը:

 

5. Կոճապղպեղ (Имбирь)

 

Կոճապղպեղը շատ լավ պայքարում է ախտածին բակտերիաների դեմ, օժտված է հակաբորբոքային և հանգստացնող հատկություններով և բարձրացնում է իմունիտետը: Բացի այդ, շնորհիվ մակաբույծների դեմ պայքարելու իր հատկության, այն հաճախ օգտագործվում է ճիճուների ոչնչացման համար: Կարելի է կոճապղպեղն ավելացնել տարբեր կոկտեյլներին ու ուտեստներին կամ պատրաստել կոճապղպեղով թեյ: