7 պարզ միջոց կրունկների չորությունից ու ճաքերից ազատվելու համար

85

Կրունկների ճաքերն ու չորությունը բավական տարածված խնդիր է, որի պատճառ կարող են հանդիսանալ մաշկի չորությունը, անհարմար կոշիկները, սխալ հիգիենան կամ վիտամինների պակասը: Ճաքերը հարկավոր է անպայման բուժել, իսկ դրանց առաջացման պատճառները պարզելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի:

 

Եթե խնդիրը պայմանավորված է սնկային հիվանդությամբ, ապա բժիշկը կնշանակի համապատասխան դեղամիջոցները: Սակայն եթե ճաքերի առաջացման պատճառներն այլ են, ապա անհրաժեշտ է կրել ավելի հարմարավետ կոշիկ և ավելի ուշադիր լինել ոտքերի հիգիենայի հարցում:

 

Այս քսուքները, դիմակներն ու ոտքերի վաննաները կարելի է օգտագործել նաև կանխարգելիչ նպատակներով՝ որպես խնամքի միջոցներ:

 

Ինչպես ազատվել կրունկների ճաքերից

 

1.       Կիտրոն, աղ, գլիցերին և վարդի ջուր

 

Տարրայի մեջ գոլ ջուր լցնել, ավելացնել երեք պտղունց աղ, 15 կաթիլ կիտրոնի հյութ, մեկ թեյի գդալ գլիցերին և երկու թեյի գդալ վարդի ջուր: Ոտքերը 20 րոպե դնել այդ ջրի մեջ, այնուհետև թեթև տրորել կրունկները պեմզայով: Մեկ այլ տարրայի մեջ խառնել մեկական թեյի գդալ գլիցերինը, վարդի ջուրն ու կիտրոնի հյութը, այնուհետև ստացված զանգվածը քսել կրունկներին, հագնել երկու զույգ բամբակյա գուլպա և թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան լվանալ ոտքերը գոլ ջրով: Կրկնել այս պրոցեդուրան շաբաթական 3-4 անգամ:

 

2.       Բուսայուղ

 

Ոտքերը լավ լվանալ, չորացնել և կրունկներին մի փոքր բուսայուղ քսել: Հագնել բարակ բամբակյա գուլպաներ, իսկ վրայից մի զույգ բրդյա գուլպա: Առավոտյան լվանալ ոտքերը: Կրկնել այս պրոցեդուրան մի քանի օր:

 

3.       Վազելին և կիտրոնի հյութ

 

Ոտքերը 15 րոպե դնել գոլ ջրի մեջ, այնուհետև չորացնել: Խառնել մեկական թեյի գդալ վազելինն ու կիտրոնի հյութը և ստացված խառնուրդը քսել կրունկներին: Երեկոյան հագնել բամբակյա գուլպաներ կամ պոլիէթիլենային տոպրակներ և վրայից ևս մի զույգ բրդյա գուլպա: Առավոտյան լվանալ ոտքերը:

 

4.       Պարաֆին

 

Մի փոքր պարաֆինին ավելացնել կոկոսյան ընկույզի յուղ, լցնել խառնուրդը կաթսայի մեջ և թույլ կրակի վրա մի փոքր տաքացնել, մինչև մոմն ամբողջությամբ հալվի: Մի փոքր սառելուց հետո խառնուրդը քսել ոտքերին: Առավել լավ արդյունքի հասնելու համար պարաֆինը հարկավոր է օգտագործել քնելուց առաջ և վրայից հագնել մի զույգ տաք գուլպա: Առավոտյան ոտքերը լավ լվանալ:

 

5.       Մեղր

 

Խառնել մեկ բաժակ մեղրն ու 5 լիտր գոլ ջուրը, ոտքերը 20 րոպե դնել այդ լուծույթի մեջ, այնուհետև մաքրել ոտքերը պեմզայով: Պրոցեդուրան ավարտելուց հետո ոտքերը լվանալ, լավ չորացնել և քսել սնուցող քսուք:

 

6.       Բրնձի ալյուր

 

3 ճաշի գդալ աղացած բրնձին ավելացնել մի քանի թեյի գդալ մեղր, խնձորի քացախ և մի թեյի գդալ ձիթայուղ: Ոտքերը 10 րոպե դնել գոլ ջրի մեջ, այնուհետև ստացված թանձր մածուկն օգտագործել, որպես սկրաբ:

 

7.       Ձիթայուղ

 

Մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղին ավելացել մի քանի կաթիլ նարդոսի կամ կիտրոնի եթերայուղ և մեկ թեյի գդալ տաք ջուր, լավ խառնել և ստացված քսուքն օրական մի քանի անգամ քսել ոտքերին:

 

Բացի այդ, այս տհաճ խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է կրել հարմարավետ կոֆիկ և օգտագործել A և E վիտամիններով հարուստ մթերք: