Չեխիայում եղնիկը որսորդից զենքը «վերցրել» և անհայտացել է անտառում

124

Չեխիայի Հարավային Բոհեմիայում որսի ժամանակ անսովոր միջադեպ է տեղի ունեցել։ Եղնիկը որսորդներից մեկի զենքը «տարել է» և թաքնվել անտառում։ Ոչ անտառապահները, ոչ էլ ոստիկանությունը չեն կարողացել գտնել «զինված» կենդանուն:
«Որսի ժամանակ շները, ըստ երևույթին, վախեցրին եղնիկին, և նա խուճապահար դուրս թռավ թփերից հենց որսորդներից մեկի մոտ: Որսորդի կողքով անցնելիս՝ եղջերուն իր եղջյուրներով պատահաբար հարվածեց նրա բաճկոնի ձախ թևին, պատռեց այն և միաժամանակ հրացանը վերցրեց իր եղջյուրի վրա, որից հետո անհայտացավ անտառի թավուտում», — ասել է ականատեսներից մեկը: Նա հավելել է, որ զենք հայտնաբերողը պետք է այն հանձնի ոստիկանությանը: Սա 22 մետր տրամաչափի որսորդական հրացան է: Այնուամենայնիվ, առայժմ «զինված» եղնիկը ապահով կերպով թաքնվում է ինչ-որ տեղ Հարավային Բոհեմիայի շրջանի անտառներում։