Եղած պլանով ադրբեջանական բանակն պետք է մտներ Զանգեզուր, բայց ռուսները դարձյալ խանգարեցին

2751

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է․

Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն, ով հայտնի է նաև Թուրքիայի հետ իր սերտ համագործակցությամբ, հենց նոր ուղիղ եթերում հայտարարեց, որ եթե չլիներ ռուսական միջամտությունը, Իլհամ Ալիևն արդեն պատրաստվում էր հայտարարել, որ ադրբեջանական բանակի վերահսկողության տակ են նաև Ստեփանակերտը և Լաչինը։

Հետաքրքիր է նաև, որ այս կուսակցապետը առանց լարվածության ու պաթոսի՝ հայտարարում է, որ ըստ եղած պլանի՝ ադրբեջանական բանակն այնուհետև պետք է մտներ Զանգեզուր, բայց ռուսները դարձյալ խանգարեցին։