Իշխանությունը լքողներ. ովքեր են դուրս եկել «Իմ քայլից» և մանդատը վայր դրել

1212

Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությունից հետո հանրությունը պահանջում է իշխանության հրաժարականը, որոշներն էլ իրենց անվերապահ աջակցությունն էին հայտնում վարչապետին։

Այս ընթացքում պատգամավորի մանդատը վայր դնելու մասին հայտարարեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Լուսինե Բադալյանն, իսկ Վարդան Աթաբեկյանն ու Թագուհի Թովմասյանը հայտարարեցին, որ դուրս են գալիս խմբակցությունից։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն էլ դադարեցրել է անդամակցությունը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը և աշխատանքից դուրս գալու դիմում ներկայացնել։

Նշենք, որ խմբակցությունից դուրս գալու կամ մանդատը վայր դնելու համար պատգամավորը դիմում է ներկայացնում ԱԺ նախագահին։ Մեկ շաբաթվա ընթացքում, եթե պատգամավորը հետ չի վերցնում իր դիմումը, նրա պատգամավորական լիազորություններն ավարտվում են կամ նա դուրս է գալիս խմբակցությունից։