Միջազգային հանրությունը պետք է հստակ տարանջատի ՀՀ-ն և Նիկոլ Փաշինյանին․ Նա հիմք չունի խոսելու Հայաստանի անունից, երբ այսպիսի բռնաճնշումներով, քաղաքացիական պատերազմի սպառնալիքներով փորձում է քարշ տալ իր դավաճանական իշխանությունը

187

Երևանի ընդհանուր իրավասության ատարանի դիմաց, որը քննում է Աշոտ Մինասյանի ձերբակալելու  իրավաչափության հարցը, Ազգային անվտանգության պետի  նախկին պաշտոնակատար Դավիթ Շահնազարյանն այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունի դատարանից, պատասխանեց, որ դատարանից որևէ սպասելիքներ չունի, և որ ցավոք ըստ նրա դատարանը Աշոտ Մինասյանի կալանքը կհաստատի, և նշեց, որ սա դասական քաղաքական հետապնդման օրինակ է։

«Աշոտ Մինասյանը այն անձնավորությունն է, որը իր ողջ կյանքի ընթացքում ապացուցել է, որ ինքը ծառայում է ՀՀ-ին ու Արցախին, պատերազմի առաջին իսկ օրվանից նա իր հայտնի ջոկատով գտնվել է առաջնագծում, և դա եղել է հարավի միակ դիրքը, որը մնացել է անառիկ, որը Ադրբեջանական բանակը չի գրավել, իսկ դեռևս իշխող վարչախումբը և իր ողջ այսպես կոչված քաղաքական թիմը, մեկ միլիարդերորդականը չեն արել Հայաստանի և Արցախի համար, ինչը արել է միայն Աշոտ Մինասյանը», — հավելեց Շահնազարյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դավաճանությանը, նա նշեց, որ Փաշինյանը օր առաջ պետք է հեռացնեն պաշտոնից, քանի որ նա ստորագրել է Հայաստանի համար կապիտուլյացիոն համաձայնագիր․

«Մենք ստորացված ենք, որ հանդուրժում ենք նման իշխանություն, պատմության մեջ չի եղել  դեռևս այնպիսի դեպք, որպեսզի նման դավաճանությունից հետո որևէ իշխանություն անգամ մտքով անցկացնի մնալ, իսկ այսօր նա ասում է՝ «Կամ Հայաստան չի լինի, կամ ես պետք է լինեմ Հյաստանի ղեկավարը»․ Եվ միաժամանակ միջազգային հանրությունը պետք է հստակ տարանջատի ՀՀ-ն և Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը ոչ իրավական, ոչ բարոյական, ոչ քաղաքական, որևէ հիմք չունի խոսելու Հայաստանի անունից, երբ փորձում է այսպիսի բռնաճնշումներով, քաղաքացիական պատերազմի սպառնալիքներով քարշ տալ իր դավաճանական իշխանությունը»։