Հայտնի են դարձել Մուրադովի և Տոնոյանի միջև բանակցությունների որոշ մանրամասներ

917

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը երեկ բանակցություններ է վարել հայ հրամանատարների հետ, որոնց ընթացքում քննարկել է առաքելության մանրամասները։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է պարբերականի աղբյուրը ռուսական խաղաղապահ ուժերի շտաբից:

«Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման և դիտակետերի տեղակայման տարբեր խնդիրներ, այդ թվում՝ անվտանգության հարցեր»,-նշել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների հրամանատարությունը «փոխգործակցություն է կազմակերպել» նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ:

Նախօրեին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել էր, որ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել 414 ռուս խաղաղապահներ և մի քանի տասնյակ մադարատար ու այլ մեքենաներ, ինչպես նաև ութ ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքեր:

Ընդհանուր առմամբ, խմբավորման կազմում պետք է լինի 1960 զինվորական՝ հրաձգային զենքով, 90 զրահամեքենա, 380 ավտոմեքենա և այլ տեխնիկա: