Մեզ պարտված, թուրքի համար ղազագիր ստորագրած վարչապետ չի կարող առաջնորդել. Արթուր Վանեցյան

1067

Եթե համաձայնության կառավարություն ձևավորվի, հայկական կողմը նոր պայմաններով նոր բանակցող կունենա, ԱԱԾ-ից դուրս գալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայրենիք» կուսակցության նաագահ Արթուր Վանեցյանը:

Հարցին՝ ո՞ւմ է տեսնում այդ դերում, Վանեցյանը նշեց՝ ազգային արժեքների կրող ցանկացած գործչի, որը կգործի ի շահ Հայաստանի և Արցախի հանրապետությունների:

«Այս պայմանագիրը դավաճանական պայմանագիր է, թուրքը գալու է, մտնի մեր տուն: Այս պայմանագրով վերանալու է Արցախի ՊԲ-ն, մարդիկ, չունենալով անվտանգության երաշխիքներ, չեն մնալու այդ 2 հազար ք/կմ տարածքում: Չորս կողմում լինելու են ադրբեջանական զորքեր, հայկական բնակչությունը դուրս է գալու Ստեփանակերտից և մյուս շրջաններից, և այնտեղ բնակվելու են ադրբեջանցիներ:

Մենք հանձնել ենք ամբողջ Արցախը, և մեզ պարտված, թուրքի համար ղազագիր ստորագրած վարչապետ չի կարող առաջնորդել», — ասաց Վանեցյանը: