Չպետք է թողնենք՝ կեղտը դուրս գա ջրի երես ու ղեկավարի մեզ. Կոմանդոս

270

Սիրելի հայրենակիցներ, այսօր մեզնից է կախված հայ ժողովրդի ապագան։ Մենք պետք է կարողանանք ստաբիլություն ապահովել պետական մակարդակով։ Մենք իրավունք չունենք էմոցիաներին տրվելու, քայլեր անելու, որ հետագայում ավելի կբարդացնեն ստեղծված իրավիճակը, ասուլիսի ժամանակ ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

«Ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքացիական խորհուրդ, որի կազմում կներգրավեն մարդիկ, որոնց վստահում է հանրությունը: Ես կոորդինացման աշխատանքները վերցնում եմ ինձ վրա: Այն կաշխատի Արշակունյաց 5 հասցեում», — ասաց Թադևոսյանը։
Կոմանդոսը նշեց, որ ինքը ստեղծված իրավիճակում իր կարծիքը չի ուզում հայտնել, փոխարենը՝ ուզում է միասին լուծում գտնեն։

«Դուք հասկանում եք չէ՞ Շուշին ինչ է ինձ համար, ձեզ համար։ Չեմ ուզում խնդիրներ ստեղծենք իրար համար: Ժամանակ է պետք: Մեր հասարակությունը ճիշտ ճամփով է գնում, բայց այսօր նրանք չեն որոշում, որոշում է այն կեղտը, որ կարող է վաղը դուրս գալ և մեզ ղեկավարեն։ Չպետք է թողնենք՝ կեղտը դուրս գա ջրի երես ու ղեկավարի մեզ», — ասաց Կոմանդոսը։

Տեր-Թադևոսյանի խոսքով՝ տարածքային որոշման մասին իրեն չեն տեղեկացրել, տեղյակ չի եղել նաև, որ նոյեմբերի 7-ից Շուշին այլևս մերը չէ: