Ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողները զոհված օդաչուների դիերն են տեղափոխում

610

WarGonzo նախագիծը տեսանյութ է հրապարակել, որում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները ուղղաթիռի խոցման վայրից տեղափոխում եմ զոհված ռուս օդաչուների դիերը:

Նշենք, որ Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի սահմանի մոտ, թշնամին ժամեր առաջ ռուսական ուղղաթիռ է խոցել: Այդ մասին լուրը հաստատել է նաև ՌԴ ՊՆ-ն: Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարել էր, որ միջադեպը պատահականության հետևանք է, և որ պատրաստ է փոխհատուցել ռուսական կողմին: