Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա. Հովհաննիսյան

254

Շուշիից բացի կարևոր են նաև այլ ուղղության մարտերը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են», — գրել է նա: