ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

975

ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության սոցիալական ապահովության երաշխիքների և արտոնությունների իրավունքի տրամադրման բաժնում փորձագետ ներգրավելու մասին

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը.

Զինհաշմանդամների ինչպես նաև ս.թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների գործերի ամբողջական տվյալների մուտքագրում էլեկտրոնային ծրագրում:

Փորձագետին նախատեսվում է ներգրավել նոյեմբերի 21-ից 6 ամիս ժամանակահատվածով:

Փորձագետին ներկայացվող պահանջները

Համակարգչային Word, Excel ծրագ­րերով աշխատելու հմտություն, ՀՀ ՊՆ համակարգում առնվազն 6 ամսվա աշ­խատանքային ստաժի առկայություն:

Փորձագետի պարտականությունները

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել ներ­քին կարգապահական կանոնները և աշխատանքային կարգապահությունը:

Հաշվետվություններ ներկայացնելու ժամկետներ

Փորձագետն ամեն ամիս ներկայացնում են կատարած աշխատանքների հաշվետվություններ:

Աշխատանքների գնահատման չափանիշներ

Աշխատանքները գնահատվում են ըստ փուլերի` ամիսը մեկ անգամ և ամփոփիչ փուլ:

Աշխատանքները գնահատվում են ամիսը մեկ ներկայացված հաշվետվությունների հիման վրա, որի արդյունքում երևում է, թե տվյալ ժամանակահատվածում փորձագետն իր առջև դրված խնդիրների որ մասն է իրականացրել:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թվականի նոյեմբերի 11-ը:

Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող քաղաքացիները ՀՀ ՊՆ զինծառա­յող­ների առողջապահական, սոցի­ալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխա­վոր վարչության սոցիալական պաշտպանության վարչություն (ք.Երևան, Բաբայան 4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1.գրավոր դիմում,

2.անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճեները,

3.կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները),

4.աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեղեկանք աշխատավայրից,

5.մեկ լուսանկար 3×4 սմ չափսի,

համառոտ CV:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.45-ից մինչև 12.45-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարողեք դիմել ՀՀ ՊՆ զինծառա­յող­ների առողջապահական, սոցի­ալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության սոցիալական պաշտպանության վարչություն (ք.Երևան, Բաբայան 4, հեռ. 010 28-18-26):

ՀՀ ՊՆ