Թշնամին, թողնելով տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիեր Շուշիի ճանապարհին, ոչնչացվել է. ՀՀ ՊՆ

641

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները փայլուն կերպով են դրսեւորվել: Թշնամին, թողնելով տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիեր Շուշիի ճանապարհին, ոչնչացվել է: Հերոսաբար են դրսեւորվել Քարինտակի եւ այլ մերձակա գյուղերի պաշտպանները: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ թշնամին գործադրել է էլիտար ստորաբաժանումներ, որոնք լավ զինված են եւ կարող են վարել երկարաժամկետ մարտեր:

«Քաղաքի պաշտպանության գործողությունը շարունակվում է: Եթե 1992 թվականի մայիսի 8-ը դարձել է քաղաքի ազատագրման օր, ապա այս օրերը մեր ժողովրդի պատմության մեջ կմտնեն որպես Շուշիի պաշտպանության օրեր: Ընդհանուր առմամբ իրավիճակը փոխվել է: Մարտերը շարունակվում են, սակայն դրանց ինտենսիվությունը թուլացել է: Դիվերսիոն խմբերը ոչնչացնելու ռազմական գործողությունը շարունակվում է: Թշնամին ապարդյուն փորձում է գրավել կարեւոր ճանապարհային հանգույցները»,-նշել է Հովհաննիսյանը: