Բոլոր տեղերում մեր ուժերը հաջողություններ ունեն. Կոմանդոս

466

Մեզ Շուշիում ավելի քիչ ուժ է պետք, քան իրենք ունեն. Ասենք եթե իրենք 90 հոգի են, մեզ 30 հոգին բավարար է, նույնիսկ ավելի քիչ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈւ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:

«Մենք ընդամենը պաշտպանվում ենք, իսկ իրենք պետք է իրենց անծանոթ տեղանքով առաջ գնան: Զինվորական օրենքներով հարձակվող կողմը պետք է երեք անգամ ավելի շատ լինի: Ես կարող եմ ասել, որ բոլոր տեղերում մեր ուժերը հաջողություններ ունեն: Մեր հաջողությունները հաճախ չեն երևում, որովհետև ահաբեկիչներն այնքան շատ են և մի քանի փոքր դիվերսիոն խումբ է գործում: Թուրքերն իրենց հատուկշոկատայիններին են բերել և մեծ քանակով ահաբեկիչներ բերել են Սիրիայից: Իրենք իրար փոխարինում են և ստացվում է, որ այդ ուժերը չեն վերջանում: Բայց հվատացնում եմ, որ մենք դրանց դեմ պայքարում բոլոր ուղղություններով հաջողություններ ունենք»,-ասաց նա: