Այս պահին Ադրբեջանում կա 21 հայ ռազմագերի, 2 անձի վերաբերյալ տվյալները ճշգրտվում են. ՔԿ

1300

Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի փոխանցմամբ՝ վերջին ճշգրտված տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Ադրբեջանի իշխանության ենթակայության տակ կա 21 ռազմագերի:

«Այս պահին ունենք նախնական փաստարկված 21 անձի վերաբերյալ տվյալ: Ուզում եմ, որպեսզի պարզ լինի՝ այս տվյալներն անընդհատ փոփոխվում են, անընդհատ մենք, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության և անհատ իրավապաշտպանների կողմից դիմումներ են ներկայացվում ՄԻԵԴ, որպեսզի կիրառվի հատուկ միջոց և պարտավորեցվի Ադրբեջանին ներկայացնել հստակ տվյալներ, ինչպես ապահովել մեր հայ ռազմագերիների բոլոր մարդասիրական նորմերի պահպանումը՝ նրանց պահման պայմանները: Այսինքն՝ նրանք չխոշտանգվեն, ստանան անհրաժեշտ բժշկական օգնություն։  Այս պահի դրությամբ մենք ունենք 21 անձի վերաբերյալ տվյալ: Եվ կան տվյալներ, որոնք ճշգրտման փուլում են: Այսինքն՝ այս տվյալներն անընդհատ փոփոխվում են: Կա ևս 2 անձի վերաբերյալ տվյալ, որոնք  ճշգրտվում են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ռաֆայել Վարդանյանը:

ՔԿ ներկայացուցչի խոսքով՝ 21 անձինք զինվորականներ են, մյուս տվյալները ճշգրտման փուլում են և կներկայացվեն հավաստի տվյալ ունենալուց հետո: