Վիեննայում հանցագործները պատանդ են վերցրել ռեստորանի այցելուներին․ ԶԼՄ-ներ

121
epa08793964 Austrian police arrives at the scene after a shooting near the 'Stadttempel' synagogue in Vienna, Austria, 02 November 2020. According to recent reports, at least one person is reported to have died and 3 are injured in what officials are treating as a terror attack. EPA-EFE/CHRISTIAN BRUNA

Ավստրիական OE24 հեռուստաալիքը հայտնում է, որ Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած կրակոցներին զուգահեռ հանցագործները պատանդ են վերցրել քաղաքի այլ թաղամասում գտնվող ռեստորանի այցելուներին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։

Խոսքը 7-րդ շրջանում գտնվող Akakiko ճապոնական ռեստորանի մասին է։ Հրաձգությունը տեղի է ունեցել Վիեննայի առաջին կենտրոնական շրջանի սինագոգի մոտ։

 

Ավստրիական ԶԼՄ-ները երկուշաբթի երեկոյան հայտնել են Վիեննայի կենտրոնում սինագոգի վրա հարձակման մասին։ Ոստիկանությունը հաստատել է կրակոցների մասին տեղեկությունը և հայտնել, որ կան վիրավորներ։ OE24 հեռուստաալիքը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել է 7 զոհի մասին։

Հեռուստաալիքի տվյալներով ՝ ընդհանուր առմամբ, սինագոգից ոչ հեռու փողոցում մոտ 50 կրակոց է հնչել։ ԶԼՄ-ների տվյալներով ՝ հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն։