Բլից-կրիգ չստացվեց, սկսվեց հյուծող պատերազմ, ու ժամանակը սկսում ա աշխատել Ալիևի դեմ

311

Հայատյացության պատճառներից և խորքային բարդույթներից խոսեցինք, հիմա մի փոքր խոսենք ադրբեջանցիների ավելի մակերեսային բարդույթների մասին։ Պարտվողի բարդույթը պայմանավորել ա իրենց ներքին և արտաքին քաղաքականության առանցքը 1994 թվականից ի վեր։
26 տարի շարունակ իրանց պատրաստում էին ռևանշի, արմատավորելով հանրության մեջ համոզմունք, որ Արցախը վաղ թե ուշ հետ են վերցնելու։ Ու էդ միսսիան բաժին հասավ Իլհամ Ալիևին, որովհետև ուներ երկու խնդիր լուծելու՝ պահել հորից ժառանգած իշխանությունը ու մաքրել հոր անունը, որի իշխանության գալուց հետո Ադրբեջանը ամենաշատ տարածքային կորուստները ունեցավ։
Մեծ հաշվով Ալիևին ամենաքիչը ինչ պետք էր, դա հյուծող պատերազմն էր։ Պատերազմը առհասարակ ծախսատար ու ռիսկային ավանտյուռայա նավթ արդյունահանող երկրի համար։ Բայց քարոզչության դոզան ներքին լսարանի համար էնքան էր արդեն բարձրացրել, որ պանդեմիան ու նավթի գների անկումը էս տարի արդեն ներսում սոցիալական շարժ էին սկսելու աշնան կողմ։
Ինչը կարող էր արդարացնել խնդիրները՞։ Պատերազմը, արագ բլից-կրիգ Թուրքիայի օգնությամբ ու վարձկանների թնդանոթային մսի հաշվին։ Բլից-կրիգ չստացվեց, սկսվեց հյուծող պատերազմ։ Ու ժամանակը սկսում ա աշխատել Ալիևի դեմ։