«Սա ոչ միայն դավաճանություն էր հայերի, այլ նաև ռուսական շահերի նկատմամբ».Եվգենի Սատանովսկի

206

Քաղաքական ակտիվիստ Սարգիս Տեր Եսայանը ֆեյսբուքյան գրառմամաբ անդրադարձել է ռուսաստանցի արևելագետ, Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ երկրների քաղաքականության և տնտեսագիտության ոլորտի առաջատար փորձագետ Եվգենի Սատանովսկու վերլուծությանը, որով վերջինս քննարկում է ՌԴ-ում արցախյան հակամարտության թյուր ընկալումները.

«Այստեղ Ռուսաստանում ոմանք ադրբեջանցիների ասածները ոգևորված կրկնում են, թե Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մեջ էր։ Իսկ չե՞ք ցանկանում իմանալ, թե Ղարաբաղը ինչպե՞ս հայտնվեց Ադրբեջանի կազմում։ Սովետական միությունում Լենինը ուրիշներին բառիս բուն իմաստով նվիրում էր հայկական հողերը։ Կարսի և Մոսկվայի պայմանագրերով թուրքերին նվիրեցին` Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Արարատ լեռը, իսկ Ադրբեջանին նվիրեցին Նախիջևանը։ Հետո 1921թ.-ին Ադրբեջանին նվիրեցին նաև Ղարաբաղը։ Սա ոչ միայն դավաճանություն էր հայերի նկատմամբ, սա դավաճանություն էր նաև ռուսական շահերի նկատմամբ».-ասում է ՌԴ-ում Արևելքի հարցերով առաջատար փորձագետ Եվգենի Սատանովսկին։